19.04.2025
Դավիթ Տոնոյանն ու Սերգեյ Կոպիրկինն այցելել են Երևանի կենտրոնական գերեզմանատուն
prev Նախորդ նորություն

Հայաստանը փակել է 80-ականների զենքերի ամոթալի էջը. Նիկոլ Փաշինյան

2018 թվականի մայիսից ի վեր Հայաստանը ձեռք է բերել տեսանելի ժամանակահատվածի համեմատ աննախադեպ քանակի զենք-զինամթերք՝ այդպիսով փակելով 80-ականների զենքերի ամոթալի էջը: Այս մասին Կապանում ընթացող ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, մասնավորապես ձեռք են բերվել «ՍՈՒ-30ՍՄ» բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ, «ՏՈՐ-Մ2ԿՄ» և «Օսա-ԱԿ» հակաօդային պաշտպանության համալիրներ, ՀՀ Զինված ուժերը համալրվել են հրետանային միջոցներով, զենիթային կայանքներով, 310 միավոր ավտոմոբիլային տեխնիկայով և այլն:

«2020 թվականի պետական բյուջեով Պաշտպանության նախարարությանը հատկացվել է 307 միլիարդ դրամ, որը 2018 թվականի փաստացի ցուցանիշը գերազանցում է 28 տոկոսով կամ 66 միլիարդ դրամով: Այսպիսով, կառավարությունը փակել է 80-ականների զենքերի ամոթալի էջը, որովհետև ձեռքբերված սպառազինությունը կամ 2019 թվականի արտադրության է, կամ չօգտագործված»,- շեշտեց վարչապետը:


 


 


 

ԱԻՆ-ը վերսկսել է ռուս արշավականների որոնողական աշխատանքները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար