28.12.2024
Վարչապետը շնորհավորել է Չինաստանի նախագահին և վարչապետին՝ չինական Նոր տարվա առթիվ
prev Նախորդ նորություն

Դավիթ Տոնոյանն ու Սերգեյ Կոպիրկինն այցելել են Երևանի կենտրոնական գերեզմանատուն

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ու ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը այսօր առավոտյան այցելել են Երևանի կենտրոնական գերեզմանատուն («Թոխմախի»), որտեղ հարգանքի տուրք են մատուցել Հայրենական Մեծ պատերազմում նահատակվածների հիշատակին:


Ինչպես հայտնում է VERELQ-ի թղթակիցը, միջոցառման ընթացքում տեղի է ունեցել հող վերցնելու պաշտոնական արարողությունը, որը կտեղափոխվի Մերձմոսկովյան շրջան: Նման արարողություն, ՌԴ դեսպանի խոսքով, տեղի է ունենում բոլոր այն երկրներում, որտեղ կան ու պահպանվել են խորհրդային զինվորականների գերեզմաններ:


«Այս ակցիան նվիրված է Հաղթանակի 75-ամյա հոբելյանին, որը նշելու ենք այս տարի»,- հայտարարեց Կոպիրկինը: