23.11.2024
ԶԼՄ-ների վրա ճնշման դեպքեր կան, բայց մամուլը Հայաստանում ազատ է. ԵՄ դեսպան
prev Նախորդ նորություն

Կառավարությունը հաստատեց. Նաիրի Հունանյանը Նիկոլ Փաշինյանին նամակ է հղել

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հաստատեցին Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանի կողմից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին նամակ հղելու լուրը:


Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն:


VERELQ-ն ավելի վաղ գրել էր, որ համաձայն մամուլի՝ հոկտեմբերի 27-ի ոճրագործ Նաիրի Հունանյանը ԱԱԾ մեկուսարանից դիմում-նամակ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նա ողջունել է 27-ի անջատված մասով նախաքննությունը վերսկսելու որոշումը եւ պատրաստակամություն է հայտնել մասնակցել գործի քննությանը՝ խոստանալով ջանք չխնայել եւ աջակցել կազմակերպիչների բացահայտմանը։ Նա նշել է, որ ինքն այդ գործով «ասելիք ունի»: