23.11.2024
Կալանքից ազատելու օրը Մանվել Գրիգորյանի առողջական վիճակն ավելի էր վատացել․ ՄԻՊ
prev Նախորդ նորություն

ԶԼՄ-ների վրա ճնշման դեպքեր կան, բայց մամուլը Հայաստանում ազատ է. ԵՄ դեսպան

Հայաստանում, թեև մեկ-մեկ լինում են լրագրողների ու ԶԼՄ-ների վրա ճնշման դեպքեր, սակայն ըդհանուր առմամբ լրատվամիջոցներն ազատ են: Այս մասին այսօր, լրատվամիջոցների հետ հանդիմանը հայտնեց Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը:


Նրա խոսքով, ԶԼՄ-ների վրա մասնավոր ճնշումների դեպքերի վերաբերյալ իրենք ոչինչ չեն կարող անել, սակայն դա չի ազդում ընդհանուր պատկերի վրա: «Լրատվամիջոցները Հայաստանում ազատն են: Իմ երկրում ևս, լինում են մասնավոր ճնշման դեպքեր: Սա պատահում է և մենք ոչինչ չենք կարող անել», - ասաց նա:


Միևնույն ժամանակ նա նշեց, որ Հայաստանում խնդիր կա նաև ԶԼՄ-ների դաշտում, և այդ խնդիրը վերաբերում է կարողությունների զարգացմանը: «Մենք որպես Եվրոպական միություն այս ուղղությամբ աշխատում ենք, կարողությունների զարգացման ծրագրեր իրականացնում», - հավելեց նա:


Նշենք, որ համաձայն Freedom House-ի զեկույցի համաձայն, անցած տարի Հայաստանը քաղաքական փոփոխություններից հետո չի կարողացել նույն տարում արձանագրել մամուլի ազատության բարելավում: Միևնույն ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանում մամուլն ազատ է, քան երբևէ:


Նախօրեին՝ հունվարի 16-ի կառավարության նիստում, վարչապետը խոսելով մեդիագովազդի ու դրա բաշխման եղանակների մասին, հայտարարեց, որ Հայաստանում գործում է առնվազն երկու հեռուստաընկերություն, որոնց "բրենդը կոռուպցիան է":