25.11.2024
Պաշտոնական Երևանը ցավակցություն է հայտնել Իրանի կառավարությանը և ժողովրդին
prev Նախորդ նորություն

Հայաստանը չի կարող քաշվել հակաիրանական կամ հակաամերիկյան գործողությունների մեջ. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արտանիշ լեռան գագաթից խաղաղության ուղերձ է հղել Իրանի և ԱՄՆ նախագահներին:


«Իրանը մեզ համար բարեկամ երկիր է, Միացյալ Նահանգները մեզ համար բարեկամ երկիր է, և այս իրավիճակում, մենք, իհարկե, չենք կարող քաշվել հակաիրանական գործողությունների մեջ, մենք չենք կարող ներքաշվել նաև հակաամերիկյան գործողությունների մեջ։ Եվ մեր ուղերձն այն է, որ Իրանի և Միացյալ Նահանգների մեր գործընկերները զերծ մնան այնպիսի քայլերից, որոնք կվատթարացնեն առանց այն էլ լարված իրավիճակը մեր տարածաշրջանում և միջազգային հարաբերություններում»,- հայտարարել է Փաշինյանը։


Նրա խոսքով, բոլոր հանձնարարականները տրված են Հայաստանի համապատասխան կառույցներին՝ իրավիճակին հետևել ուշի ուշով։ Բացի այս, հավաստիացրեց նա, անհրաժեշտ բոլոր քայլերն արվել են, աշխատանքներն արվում են:


Հիշեցնենք, հունվարի 3-ին ԱՄՆ-ն հրթիռային հարված է հասցրել Բաղդադի օդանավակայանի շրջակայքին, ինչի հետեւանքով սպանվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (Իրանի ԶՈւ էլիտար ուժեր) հատուկ նշանակության ուժերի հրամանատար Կասեմ Սուլեյմանին։


Ամերիկյան ռազմական գերատեսչության մամուլի ծառայության հաղորդմամբ գործողությունն իրականացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ։


Իրանի նախագահ Հասան Ռուհանին խոստացել է վրեժխնդիր լինել ԱՄՆ-ից Սուլեյմանիի մահվան համար: