7.04.2025
Սորոսի գրասենյակը շանտաժի միջոցով իր օրակարգը Փաշինյանի կաբինետում առաջ է տանում. Մալյան
prev Նախորդ նորություն

Պաշտոնական Երևանը ցավակցություն է հայտնել Իրանի կառավարությանը և ժողովրդին

Իրանական կողմի նախաձեռնությամբ հունվարի 5-ին տեղի է ունեցել հեռախոսազրույց Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջավադ Զարիֆի միջև:


ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից հայտնում են, որ նախարարները քննարկել են վերջին օրերին Բաղդադում մարդկային զոհերի հանգեցրած դեպքերի հետևանքով մերձավորարևելյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: Հայաստանի արտգործնախարար Մնացականյանը ՀՀ կառավարության անունից ցավակցություն է հայտնել Իրանի կառավարությանը և ժողովրդին՝ Իրանի բարձրաստիճան պաշտոնյայի վախճանի կապակցությամբ: ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է հետագա լարվածության կանխումը և խաղաղ միջոցներով իրադրության լիզքաթափումը:


Հայաստանի ԱԳ նախարարն ընդգծել է Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու սերտ համագործությունը իր բոլոր գործընկերների հետ տարածաշրջանային կայունության և անվտանգության ուղղությամբ:


 

Հայաստանը չի կարող քաշվել հակաիրանական կամ հակաամերիկյան գործողությունների մեջ. Փաշինյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
07.04.2025
Նիկոլ Փաշինյանն ու Իվա Պետրովան քննարկել են Հայաստանի և ԱՄՀ-ի համագործակցությունը