20.04.2025
ԱՄՆ-ն Ինջիռլիքի ավիաբազայում մինչև 2025թ. ժամկետով աշխատանքների պարտավորագիր է կնքել
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Թուրքիայից հրաժարվելը ԱՄՆ-ի համար անթույլատրելի շռայլություն է

Թուրքիայից հրաժարվելը ԱՄՆ-ի համար անթույլատրելի շռայլություն է: Թուրքիան մեծ պետություն է և ունի երկրորդ ռազմական ներուժը ՆԱՏՕ-ում: Թուրքիան կարևոր աշխարհագրական դիրք է գրավում և ունի լուրջ տնտեսություն: Մերձավոր Արևելքում, Կովկասում և Եվրոպայում շահեր ունեցող գերտերությունը պետք է օգտագործի Թուրքիայի այդ առավելությունները: Այդ մասին հայտարարել է թուրք փորձագետ Մեսութ Հաքքը Ջաշինը:


Նա նշել է, որ Թուրքիան և ԱՄՆ տարածաշրջանում և աշխարհում ունեն շատ ռազմավարական շահեր:


Նա հավելել է, որ Պենտագոնը, դեմոկրատները ցանկանում են խոչընդոտել Թրամփին վերընտրվելու նախագահի ընտրություններում և հասնել նրան, որ Թուրքիան մերձենա ՌԴ-ի հետ և դուրս գա ՆԱՏՕ-ից:

Թուրքիայի խորհրդարանն օրինագիծ է մշակում, որը թույլ կտա զորքեր տեղակայել Լիբիայում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար