20.04.2025
Չավուշօղլու. Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը Պեկինը կապեցին Լոնդոնի հետ
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ն Ինջիռլիքի ավիաբազայում մինչև 2025թ. ժամկետով աշխատանքների պարտավորագիր է կնքել

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը Թուրքիայի մի շարք ընկերությունների հետ կնքել է մինչեւ 2024 թվականի վերջն Ինջիռլիքի ավիաբազայում 95 միլիոն դոլար ընդհանուր գումարի շինարարական աշխատանքների կատարման պարտավորագիր: Այդ մասին հաղորդել է Պենտագոնի մամուլի ծառայությունը:


«Թուրքիայի ութ շինարարական ընկերությունների տրվել է Թուրքիայում ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ավիաբազայում ռազմական ենթակառուցվածքի ընդհանուր նշանակության տարրերի կառուցման նախագծային եւ շինարարական աշխատանքների կատարման՝ 95 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ պարտավորագիր: Աշխատանքները կավարտվեն մինչեւ 2024 թվականի դեկտեմբերի 31-ը»,- ասված է պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:

Փորձագետ. Թուրքիայից հրաժարվելը ԱՄՆ-ի համար անթույլատրելի շռայլություն է
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար