19.04.2025
Ռոբերտ Քոչարյանը բժշկական կենտրոնից տեղափոխվել է ՔԿՀ
prev Նախորդ նորություն

«Գազպրոմ Արմենիան»-ն առաջիկա 5 տարում 60,9 մլրդ դրամ կներդնի ՀՀ-ում

«Գազպրոմ Արմենիան» ՓԲԸ-ն առաջիկա հինգ տարում 60, 9 մլրդ դրամ կներդնի ՀՀ գազի տնտեսության զարգացման գործում: Ակնկալվում է, որ դեկտեմբերի 18-ին ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կհաստատի ընկերության 2020-2024 թթ.ներդրումային ծրագիրը:


Ներկայացված հայտնի համաձայն՝ 36 828,7 մլն դրամ կուղղվի գազափոխադրման համակարգի Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան-կայանի ընդլայնմանը, գազափոխադրման համակարգի ընդլայնում՝ 12 620,3 մլն դրամ; գազափոխադրման համակարգում այլ ուղղություններով իրականացվելիք ներդրումներ՝ 2 331,9 մլն դրամ; նոր բաժանորդների միացում` 2 443,3 մլն դրամ; գազաբաշխման համակարգում այլ ուղղություններով իրականացվելիք ներդրումներ` 6 369,2 մլն դրամ:


«Հրազդան-5» հիմնարկի համար ավտոտրանսպորտային միջոցների ձեռքբերմանն ուղղված ներդրումները կկազմեն 262,6 մլն դրամ։


«Գազպրոմ Արմենիան» մինչև 2020 թվականի հոկտեմբերի 15-ը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համաձայնեցմանը կներկայացնի «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 2021-2024 թվականների ներդրումային ծրագիրը:


 

Ֆիննախ. 2020 թվականին պետական պարտք-ՀՆԱ հարաբերությունը կլինի 50 տոկոսից ցածր
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար