24.11.2024
Red Apple գովազդի փառատոնում Doping Creative Agency-ն ՀՀ-ից նվաճել է գլխավոր մրցանակները
prev Նախորդ նորություն

Բարոյական չէ Հայկական հարցը Թուրքիայի դեմ քաղաքական գործիք օգտագործելը. Պոլսո պատրիարք

Մեզ տխրեցնում է, որ այս հողերում 100 տարի առաջ տեղի ունեցած ողբերգությունը այլ երկրների խորհրդարաններում ռազմավարական, տնտեսական եւ քաղաքական ճնշման գործիք են օգտագործում: Չեմ կարծում, որ այնքան էլ բարոյական է Հայկական հարցը Թուրքիայի դեմ որպես քաղաքական գործիք օգտագործելը։ Այս մասին, թուրքական Sabah պարբերականի հետ զրույցում ասել է Պոլսո Հայոց նորընտիր պատրիարք, եպիսկոպոս Սահակ Մաշալյանը։


«Տարբեր խորհրդարաններում շարունակ որոշ օրինագծեր են անցնում։ Բայց դրանցում չկա այնպիսի բան, որ կոնկրետ մեզ վերաբերվի եւ անհրաժեշտ լինի մեր միջամտությունը»,–նշել է Մաշալյանը: Նա շեշտել է, որ իրենց նպատակն է, որպեսզի նույն հողերում տեղի ունեցածի մասին խոսեն հենց այդ հողերում ապրողները։


«Հատկապես թող կարգավորվեն հայ–թուրքական հարաբերությունները: Թող կողմերը խոսեն։ Երբ կողմերը չեն խոսում, երրորդ եւ չորրորդ կողմերն են խոսելու իրավունք ձեռք բերում։ Երանի հայ–թուրքական հարաբերությունները կարգավորող արձանագրությունները կյանքի կոչվեին։ Չեմ կարծում, որ այնքան էլ բարոյական է Հայկական հարցը Թուրքիայի դեմ որպես քաղաքական գործիք օգտագործելը։ Ես քաղաքական գործիչ չեմ։ Այս ամենը մեկնաբանելը քաղաքագետների հարցն է», –ասել է Մաշալյանը։