10.09.2026
Բարգավաճման ինդեքսում Հայաստանը առաջընթաց է գրանցել. վարչապետ
prev Նախորդ նորություն

Շատ զվարճալի է. Ալիևը Նաիրա Զոհրաբյանի՝ Բաքու այցելության վրա վետո է դրել

Իլհամ Ալիևը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի վրա վետո է դրել: Պատգամավորը դա գտնում է շատ զվարճալի:


«Նոր կարդացի «Հրապարակ» օրաթերթը, որտեղ գրված էր. «Հայաստան-Ադրբեջան հաշտեցման գործընթացի շրջանակներում ադրբեջանցի և հայ լրագրողների փոխայցից հետո երկրորդ փուլում քննարկվում է երկու կողմերի պատգամավորների փոխայցելությունների հարցը:

Ըստ լուրերի` միակ պատգամավորը, ում այցի վրա Ադրբեջանը վետո է դրել, ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն է, ում ադրբեջանական կողմը ծայրահեղ նացիոնալիստ է համարում։ Ժամանակին նա ԵԽԽՎ ամբիոնից սպառնում էր Ալիեւին»։

Ահա այսպես: Կարծում եմ, որ երբ նման հարց գա օրակարգ, մեր արտաքին գործերի գերատեսչությունը թքած կունենա Ալիևի վետոյի վրա: Ասեմ, որ խիստ զվարճալի է»,- գրել է Նաիրա Զոհրաբյանը:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգը յուրահատուկ նվեր էր Սոչիի բնակիչներին
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ