26.11.2024
Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Բիշքեկ
prev Նախորդ նորություն

Բարգավաճման ինդեքսում Հայաստանը առաջընթաց է գրանցել. վարչապետ

Բրիտանական վերլուծական ինստիտուտի 2019 թվականի Legatum Prosperity Index-ի բարգավաճման ինդեքսում Հայաստանը առաջ է անցել հետխորհրդային բոլոր պետություններից, բացառությամբ բալթյան երկրների և Վրաստանի: Այս մասին գրում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում:


Հայաստանը զբաղեցրել է 61-րդ տեղը՝ նախորդ տարվա համեմատ բարելավելով իր դիրքը 27 կետով:


«Տարածաշրջանի երկրներից Վրաստանը 53-րդ տեղում է, Ռուսաստանը 74, Թուրքիան 91, Ադրբեջանը 92, Իրանը 119։


Վարկանիշի հեղինակները երկրները համեմատում են ինը չափանիշներով ՝ տնտեսական զարգացման մակարդակը, բիզնես միջավայրը, պետական կառավարման արդյունավետությունը, կրթության մակարդակը, առողջապահությունը, անվտանգությունը և անձնական ազատությունը, ինչպես նաև սոցիալական կապիտալի և շրջակա միջավայրի զարգացման չափանիշները»,- գրել է վարչապետը: