26.11.2024
Ադրբեջանցիները Ուկրաինայի քաղաքացիություն ստացողների առաջին եռյակում
prev Նախորդ նորություն

Բաքուն և Մոսկվան ակտիվ քաղաքական երկխոսություն են վարում. Մեհրիբան Ալիևա

Ռուս-ադրբեջանական հարաբերությունները կրում են ռազմավարական գործընկերության բնույթ և ընգրկում են լայն սպեկտր, հայտարարել է Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալևան։


«Մեր երկրներին կապում են բարեկամության և բարիդրացիության ամուր ավանդույթները։ Այսօր մենք ադրբեջանա-ռուսական հարաբերությունները բնութագրում ենք, որպես ռազմավարական գործընկերություն։ Ես համարում եմ, որ մեր երկրների միջև հարաբերությունները ներկա ժամանակ գտնվում են իր ողջ պատմության մեջ ամենաբարձր մակարդակի վրա։ Առկա է ակտիվ քաղաքական երկխոսություն։ Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների միջև պարբերական հանդիպումները որոշում են մեր հարաբերությունների բազմավեկտորայնությունը և խթանում են գործնականորեն բոլոր ոլորտներում փոխադարձ կապերի զարգացմանը»,- «Ռոսսիսկայա գազետա» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Մ.Ալիևան:


Նրա խոսքով, ռուս-ադրբեջանական հարաբերությունները ընդգրկում են շատ լայն սպեկտր։ «Դա տնտեսական բլոկն է, դա հումանիտար ոլորտում փոխգործունեությունն է։ Ադրբեջանն և Ռուսաստանը միմյանց աջակցում են միջազգային ասփարեզում։ Եթե անդրադառնանք տնտեսական ոլորտին, ապա այստեղ հաջող փոխգործունեությունը արդեն տալիս է իր արդյունքները։ Ռուսաստանը հանդիսանում է Ադրբեջանի առևտրական գործընկերներից մեկը, ոչ նավթային արտադրանքի ներմուծմամբ գրավում է առաջին տեղը»,- ընդգծել է նա։


Ալիևան նշել է փոխադարձ ապրանքաշրջանառության աճը։ «Անցյալ տարի ռուս-ադրբեջանական ապրանքաշրջանառությունը աճել է 19%-ով և կազմել է 2,6 միլիարդ դոլար։ Ընթացիկ տարվա ինը ամիսների ընթացքում նկատվում է արդեն 26% աճ։ Ինչպես նաև լավ ցուցանիշներ կան փոխադարձ ներդրումներում։ Ադրբեջան ռուսական ներդրումների ծավալը կազմում է 4,9 միլիարդ դոլար։ Ադրբեջանը Ռուսաստանի տնտեսության մեջ ներդրել է 1,2 միլիարդ դոլար։ Շատ ուրախալի է, որ վերջին ժամանակներում նավթային հատվածում ավանդական փոխգործունեության հետ մեկտեղ, մեզ մոտ մեծ թվով համատեղ նախագծեր են զարգանում մեքենաշինության, արտադրական սարքավորումների, քիմիական արդյունաբերության, դեղագործության, էներգետիկայի, տրանսպորտային ոլորտներում»,- ասել է նա։


Որպես օրինակ, նա բերել է SOCAR Polymer նախագիծը, Ազերքիմիայի ձեռնարկությունների արդիականացումը, «ԿԱՄԱԶ» բեռնատար ավտոմեքենաների հավաքումը և արտադրությունը, «Պ-Ֆարմ» դեղամիջոցների գործարանի շինարարությունը։


«Մեր փոխգործունեության մեջ շատ կարևոր հեռանկարային ուղղություն է հանդիսանում տարանցիկ փոխադրման համակարգը։ Եվ այստեղ կարևոր համատեղ նախագծերից մեկն է հանդիսանում՝ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծումը, որը արևմտաեվրոպական շուկաները կապում է ասիական սպառողների հետ։ Այդ նախագծի իրագործման պահից անցյալ տարի ավելի քան յոթ հազար կիլոմետր երկարությամբ այդ երթուղիով բեռնափոխադրումների ծավալն աճել է ութ անգամ, իսկ ընթացիկ տարվա վեց ամիսների ընթացքում՝ արդեն 60% աճ։ Այդ նույն նախագծի շրջանակներում հաջորդ տարի շահագործման կհանձնվի Բաքվից մինչև Ռուսաստանի հետ սահմանները քառագոտի մայրուղին։ Մինչև այս տարվա վերջը կիրագործվի և շահագործման կհանձնվի՝ սահմանամերձ Սամուր գետի վրա կառուցվող կամուրջը»,- հավելել է Ադրբեջանի առաջին փոխնախագահը։