11.09.2026
Թալանել են Կարեն Կարապետյանի տունը
prev Նախորդ նորություն

Փաշինյան. 2020թ. պետական բյուջեի նախագիծը հեղափոխական է

2020թ. պետական բյուջեի նախագիծը հեղափոխական է: Այս մասին Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության 2020 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Նա հիշեցրեց, որ 2018թ. հեղափոխության շրջանում, երբ դեռ վարչապետ չէր, նա հայտարարել էր, որ մեկ-երկու տարվա ընթացքում ՀՀ բյուջեն պետք է ավելանա 30-35%-ով և դա իր հեղափոխության խոստումներից մեկն էր.


«Հիմա, 2020թ. պետական բյուջեի նախագծում եկամտային մասը 2018թ. եկամտային մասը գերազանցում է 27.4%-ով, եթե սրան գումարում ենք նաև 2018թ. ընթացքում բյուջեի գերակատարման ցուցանիշները, որոնք արդեն 62 միլիարդով գերակատարված են, ուրեմն բյուջեի աճը կազմում է 33%, իսկ, եթե սրան ավելացնում ենք այն բյուջետային կորուստները, որ մենք մեր որոշումների արդյունքում ունեցել ենք, մեր աճն արդեն իսկ կազմում է 35%: Սա ուղիղ պատասխան է այն հարցին, թե արդյոք այս բյուջեն հեղափոխական է»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ սա ճշգրիտ իրագործումն է այն խոստման, որը ինքն անձամբ է հնչեցրել:


Ըստ վարչապետի, 2020թ. նախատեսված կապիտալ ծախսերը 2018թ. փաստացի ցուցանիշի նկատմամբ ավել են ուղիղ 135.1%-ով և այլ կերպ, քան հեղափոխական, սա չի կարելի անվանել:


Փաշինյանը նաև հավելեց, որ Հայաստանում տնտեսական հեղափոխությունը ոչ միայն ընթացքի մեջ է, այլև ամեն օրվա հետ թափ է հավաքում.


«Հեղափոխությունը 2020թ. հունվարի 1-ից նոր թափ է հավաքելու»,- հավելեց նա:


 

Բյուջեի նախագիծը մեր երազանքների նախագիծը չէ. ԱԺ նախագահը մի կարծիքի է, վարչապետը՝ այլ
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ