Հայաստանում մի խումբ գործարարներ փորձում են միջամտել բանկային համակարգի կայունությանը: Այս մասին Ազգային ժողովում նոյեմբերի 14-ին 2020թ.-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:
Նա այսպես պատասխանեց ԱԺ պատգամավորներից մեկի հարցին առ այն, որ խոշոր գործարարի եւ բանկերից մեկի միջեւ դատական գործընթացներ են ընթանում:
Նա նշեց, որ կոնկրետ մի ընկերություն խնդիր յոթ բանկի հետ: Ջավագյանը չնշեց, ե որ ընկերության մասին է խոսում, սակայն հավելեց, որ խոսքը հարյուրավոր միլիոն դոլարների մասին է: Ընդունելով, որ սա մեծ մեռ է բանկային համակարգի վրա, Ջավադյանն նշեց, որ սա գոյացել է նաև «որոշ ատյաննների» դատարանների որոշմամբ: «Մենք ունենք անկախ դատական համակարգ, չեմ էլ փորձի միջամտություն անել կամ դրա մասին եզրահանգում անել, բայց որոշ դեպքերում որոշ ատյանների որոշումներ կան չբավարարված», - ասաց ԿԲ նախագահը՝ հավելելով, որ մի ընկերություն ՀՀ_ում գործող 17 բանկերից 7-ի հետ խնդիր ունի:
Այս ընկերությունը, նշում է Ջավադյանը, ոչ թե մտածում է իր ստանձնած պարտավորությունները կատարելու մասին, «այլ մտածում է, թե ոնց խուսափի, ոնց ավելի մեծ բեռ դնի բանկային համակարգի վրա, ինչը լուրջ վտանգներ է ստեղծում»:
Այնուհետև նա նկատեց, որ այս պահին ուումնասիրում են ու աշխատնքներ տանում իրավապահների, բանկերի հետ: «Բայց սա խնդիր է և այն առնչվելու է մեր ֆինանսական կայունությանը, քանի որ մեծ գումարների մասին է խոսքը», - եզրափակեց նա:
Թեպետ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը չհստակեցրեց իր նշած «կոնկրետ մի ընեկրության» կամ դրա սեփականատիրոջ անունը, բայց հավանաբար խոսքը գործարար Գևորգ Աֆանդյանի ու նրան պատկանող պատկանող «Բ.Մ.Լ. Արզնի» ՍՊԸ-ի մասին է, որը խնդիրներ ունի մասնավորապես IDBank-ի հետ:
Այս տարվա սեպտեմբերին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է «Բ.Մ.Լ. Արզնի» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հակոբ Ասոյանի հայցն ընդդեմ «Անելիք բանկ» ՓԲ ընկերության (ռեբրենդինգից հետո վերանվանվել և այժմ կոչվում է IDBank), հայտնում է Հետքը:
Սակայն մասնակի բավարարել է «Բ.Մ.Լ. Արզնի» ՍՊԸ-ի ինքնուրույն պահանջը: Այդպիսով, դատարանը որոշել է բանկից հօգուտ «Բ.Մ.Լ. Արզնի» ՍՊԸ-ի բռնագանձել շուրջ 22 մլն դոլարին համարժեք դրամ՝ որպես կնքված համաձայնագրով սահմանված տույժի գումար: Այս գումարը բանկի կանոնադրական կապիտալի շուրջ 35 %-ն է կազմում:
Հիշեցնենք, որ Արզնի ջրերի գործարանի նախկին սեփականատերը` Գևորգ Աֆանդյանը, 2010-ին 7 մլն դոլար վարկ էր վերցրել «Անելիք բանկ» ՓԲԸ-ից՝ իր բիզնեսի խումբ հանդիսացող «Բյուրակն» ՍՊԸ-ի համար: Դրա դիմաց գրավադրել էր խմբի անդամ «Բ.Մ.Լ Արզնի» ՍՊԸ-ին պատկանող Արզնի հանքային ջրերի գործարանի շենքը՝ շուրջ 14 հազար քմ մետր, հողամասը՝ 2,8 հա, ծածկարանները՝ 1074 քմ, 113 քմ և 92 քմ:
Գևորգ Աֆանդյանը, սակայն, չէր կարողացել ժամանակին վճարումներ կատարել, և ժամկետանց պարտավորություններ էին կուտակվել: Գործարարը բանկին առաջարկել է գնել գրավադրված գույքը, որպեսզի ինքը կարողանա շարունակել գործունեություն ծավալել` դրանով փակել պարտավորությունները: Բանկի լիբանանցի ղեկավարները համաձայնել էին:
Բանկը և Գևորգ Աֆանդյանը մի համաձայնագիր էին կնքել, որով բանկը պարտավորվել է գրավատուին կամ նրա նշած 3-րդ անձին տրամադրել 2 տարի ժամկետով գնման բացառիկ նախապատվություն: Նախապատվության իրավունքը չպահպանելու դեպքում բանկը պարտավորվել է տույժ վճարել՝ բռնագանձման արժեքի հնգապատիկի չափով: Այս համաձայնագրի պատճառով էլ առաջացել է դատական քաշքշուկը:
Գործարանի կառավարումը հանձնվել էր «Տարմակ» ՍՊԸ-ին, որի հիմնադիր ընկերության բաժնեմասում մասնակցություն ուներ նաև Աֆանդյանի որդին` Վահե Աֆանդյանը: Սակայն հայր և որդի Աֆանդյանները դատարանում ցուցմունք են տվել, որ տեղյակ չեն եղել և համաձայնություն չեն տվել ընկերության գույքը «Տարմակ» ՍՊԸ-ին փոխանցելու որոշման մասին: Դատարանը նրանց ցուցմունքներն արժանահավատ է համարել, և «Տարմակ» ՍՊԸ-ն երրորդ անձ համարել:
Դատարանը հաստատված է համարել այն հանգամանքը, որ բանկի կողմից երկու տարվա ընթացքում «Բ.Մ.Լ. Արզնի» ՍՊԸ-ից և/կամ վերջինիս նշած երրորդ անձից բացի՝ այլ անձի գրավի առարկա գույքն օտարելը համաձայնագրով սահմանված պարտավորության խախտում է:
Ընդդեմ «Անելիք բանկ» ՓԲԸ-ի կայացրած առաջին ատյանի դատարանի վճիռը բանկը Վերաքննիչում բողոքարկել էր, որից հետո այն ուղարկվել էր նոր քննության: IDBank-ը, սակայն, պատրաստվում է կրկին բողոքարկել Գ. Մազմանյանի կայացրած դատական այս ակտը` այն որակելով «աներևակայելի»: