25.11.2024
Վերջին 4 տարիներին Վրաստանում ձեռք բերված անշարժ գույքի 40 տոկոսը ՌԴ քաղաքացիներինն է
prev Նախորդ նորություն

ՌԴ-ն մնում է վրացական գինու հիմնական ներմուծողը

Վրաստանն ընթացիկ տարվա հունվարից մինչև հոկտեմբեր Ռուսաստան է արտահանել ավելի քան 47 մլն շիշ գինի, ինչը 11 տոկոսով ավելի է անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ: Այդ մասին ասված է հանրապետության Գինու ազգային գործակալության հրապարակված նյութերում:


Ռուսաստանը մնում է վրացական գինու հիմնական ներմուծողը: Գործակալության տվյալներով, երկրորդ տեղում Ուկրաինան է: Տասն ամսում Վրաստանն այս երկիր է արտահանել ավելի քան 8.3 մլն շիշ գինի, ինչը 0.5 տոկոսով պակաս է, քան անցյալ տարվա հունվար-հոկտեմբերին:


Առաջատարների եռյակը եզրափակում է Չինաստանը: Տարեսկզբից Վրաստանն ավելի քան 6 մլն շիշ գինի է արտահանել այդ երկիր՝ տարեկան արտահայտությամբ 12 տոկոսով ավելի: