25.11.2024
Ադրբեջանի բանակը մարտական հրաձգություն է իրականացրել
prev Նախորդ նորություն

Վերջին 4 տարիներին Վրաստանում ձեռք բերված անշարժ գույքի 40 տոկոսը ՌԴ քաղաքացիներինն է

2015-2018 թթ. Ադրբեջանի քաղաքացիները Վրաստանում գնել են 1192 միավոր անշարժ գույք: Այս մասին ասված է Վրաստանի Միգրացիայի հարցերով պետական հանձնաժողովի 2019 թ. զեկույցում:


Վերջին 4 տարիներին Վրաստանում ձեռք բերված անշարժ գույքի 40 տոկոսը (15 133 միավոր) պատկանում է Ռուսաստանի քաղաքացիներին:


Ռուսաստանին հաջորդում են Թուրքիան (1226 միավոր անշարժ գույք), Հայաստանը (1447 միավոր), Իրանը (5598 միավոր), Ուկրաինան (2599), Իսրայելը (1634), ԱՄՆ-ը (1182) և այլն:


2018 թվականին, ընդհանուր առմամբ, օտարերկրացիները Վրաստանում գնել են 12 559 միավոր անշարժ գույք, այդ թվում՝ 11 038 բնակարան, 1 332 հողատարածք: