24.11.2024
Քննարկվել են ՀՀ-Վրաստան էլեկտրահաղորդիչ գծի կառուցման ծրագրին վերաբերող հարցեր
prev Նախորդ նորություն

Մասիս Մայիլյանը ներկա է գտնվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում բանաձևի ընդունմանը

Հոկտեմբերի 29-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակությունը ներկա է գտնվել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նիստերի դահլիճում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քննարկմանը և ընդունմանը։


Քվեարկությունից հետո նախարար Մայիլյանը հանդիպել է Ներկայացուցիչների պալատի անդամներ Ֆրենկ Փալոունի և Աննա Էշուի հետ ու երախտագիտություն հայտնել ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված հետևողական ջանքերի և պատմական որոշման ընդունման գործում առանցքային ներդրման համար։


Քննարկմանը ներկա էին նաև ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը, Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի թեմական պատվիրակ Վիգեն արքեպիսկոպոս Հայկազյանը, Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի և Ամերիկայի հայկական համագումարի, ինչպես նաև հայկական համայնքի և հոգևոր դասի ներկայացուցիչներ։