Արդարությունն ու ճշմարտությունը համախմբվեցին. Զոհրաբ Մնացականյան
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձևի ընդունմանը:
«Արդարությունն ու ճշմարտությունը համախմբվեցին պատմական HR Res 296 բանաձևում: Սա հարգանքի տուրք է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Խորին շնորհակալություն կողմ 405 ձայների համար: Եվս մեկ հնարավորություն ՝ աշխատել ամբողջ աշխարհում զանգվածային վայրագությունները կանխելու ուղղությամբ»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Զոհրաբ Մնացականյանը՝ շնորհակալություն հայտնելով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների գերակշիռ մեծամասնությամբ ճանաչեց մեկուկես միլիոն հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում: Օրենսդիր մարմնի երկու ճամբարների` հանրապետականների և դեմոկրատների հեղինակած թիվ 296 բանաձևն ընդունվեց 405 կողմ, 11 դեմ ձայներով: