Կարծում եմ՝ ելքը պարզ է. նախարարը՝ Նաիրի Հունանյանի դիմումի մասին
Հնարավոր է մի քանի սցենար, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Արդարադատությա նախարար Ռուստամ Բադասյանն՝ անդրադառնալով Նաիրի Հունանյանի պայմանական վաղաժամկետ արձակամն դիմումին։
«Համար առաջին սցենար. եթե պրոբացիայի ծառայությունը և քրակատարողական ծառայությունը երկուսն էլ տալիս են դրական եզրակացություն, ապա համապատասխան միջնորդությունը ներկայացվում է դատարան։ Եթե երկու կառույցներից մեկը տալիս է դրական եզրակացություն, մեկը՝ բացասական, ապա դատապարտյալի գրավոր համաձայնությամբ հնարավոր է հարցը քննարկել դատական կարգով։
Եթե երկուսն էլ տալիս են բացասական եզրակացություն, ապա հարցի քննարկումը համարվում է մերժված։ Տվյալ դեպքում քրեակատարողական ծառայությունն արդեն իսկ բացասական եզրակացություն է տրվել։ Նկատի ունենալով, որ պրոբացիայի ծառայությունն առաջնորդվելու է նույն չափանիշնրով, կարծում եմ՝ ելքը պարզ է», - ասաց նախարարը, գրում է aysor.am-ը։
Հիշեցնենք, նախօրեին հայտնի դարձավ, որ հոկտեմբերի 27-ի ահաբեկչության գլխավոր կատարող, ԱՆ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի ցմահ դատապարտյալ Նաիրի Հունանյանը մեկ ամիս առաջ դիմում է ներկայացրել պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համար։
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից տեղեկացնում են, որ որոշում կկայացվի օրենքով նախատեսված կարգով՝ 80 օրյա ժամկետում։