Եկող տարի ՀՀ անվանական ՀՆԱ-ն կկազմի շուրջ 15 միլիարդ դոլար, պարտքը կնվազի. Բաբկեն Թունյան
2020 թվականին կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կնվազի մինչև 49.2%: 2018թ. փաստացի ցուցանիշը՝51.4%, 2019թ. ծրագրված ցուցանիշը՝ 49.8%):
Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովi նախագահ Բաբկեն Թունյանը:
«2020 թվականի ՀՀ պետբյուջեի նախագծով կանխատեսվում է, որ.
1. 2020 թվականին անվանական ՀՆԱ-ն կկազմի շուրջ 15 միլիարդ դոլար (7.1 տրլն դրամ): 2019 թվականի ՀՆԱ-ի ծրագրված ցուցանիշը՝ 13.9 մլրդ դոլար։
2. Պետբյուջեի եկամուտները հարկային եկամուտները կկազմեն շուրջ 1.7 տրիլիոն, այդ թվում հարկային եկամուտները՝ 1.6 տրլն դրամ: 2019թ. հաստատված ցուցանիշը՝ 1.4 տրլն դրամ։
3. Կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կնվազի մինչև 49.2%։ (2018թ. փաստացի ցուցանիշը՝51.4%, 2019թ. ծրագրված ցուցանիշը՝ 49.8%)», - ասված է նրա գրառման մեջ: