25.11.2024
Ոստիկանությունն ուսումնասիրում է Արթուր Վանեցյանի դեմ կեղծ ցուցմունք տալու մասին բողոքը
prev Նախորդ նորություն

Անհրաժեշտություն է առաջացել բացատրություն վերցնել Հրայր Թովմասյանի մոտ ազգականներից. ԱԱԾ

ՀՀ ԱԱԾ-ում նյութերի նախապատրաստման ընթացքում անհրաժեշտություն է առաջացել բացատրություն վերցնել մի շարք անձանցից, այդ թվում նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մոտ ազգականներից: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱԱԾ լրատվական ծառայությունը:


Ըստ անհրաժեշտության, կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:


Հիշեցնենք, այսօր Հրայր Թովմասյանի հայրը՝ 75-ամյա Վարդան Թովմասյանը բացատրություն է տվել ԱԱԾ-ում: Նրան մասնավորապես հարցրել են, թե երբ եւ ինչ միջոցներով է ինքը վերանորոգել իր տան տանիքը: Նրա փաստաբանի խոսքով՝ Հրայր Թովմասյանի հոր ինքնազգացողությունը վատացել է:  


Հիշեցնենք, նախօրեին հայտնի դարձավ, որ ԱԱԾ–ն հարցաքննության է հրավիրել նաև Հրայր Թովմասյանի դուստրերին։


Հատուկ քննչական ծառայությունը երեկ հաղորդել էր, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի կապակցությամբ: Պատգամավորը հայտարարել էր, որ իր կողմից ՀՀ գլխավոր դատախազին ներկայացված հաղորդման հիման վրա ՀՔԾ-ի նախապատրաստած նյութերով հարուցվել է քրեական գործ Հրայր Թովմասյանի և մյուսների կողմից իշխանության զավթման առերևույթ հանցագործության փաստի առթիվ:


Նա նաեւ դիմել է ԱԺ խմբակցություններին, որ իր նախաձեռնությանը քաղաքական աջակցություն ստանալու հարցով: ԲՀԿ-ն եւ «Լուսավոր Հայաստանը» մերժել էին, իսկ «Իմ քայլը» դեռ չի պատասխանել:


Հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին: