25.11.2024
Անհրաժեշտություն է առաջացել բացատրություն վերցնել Հրայր Թովմասյանի մոտ ազգականներից. ԱԱԾ
prev Նախորդ նորություն

Հայաստանում կուսակցությունների պետական ֆինանսավորման ծավալը կարող է աճել 10 անգամ

Հայաստանում առաջարկում է ավելացնել կուսակցությունների պետական ​​ֆինանսավորման ծավալը՝ միաժամանակ նվազեցնելով այն քաղաքական պահանջները, որոնք կարող են ներկայացվել ֆինանսավորման հավակնող ուժերին: Այս մասին այսօր խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց փորձագետ Արմեն Մազմանյանը ՝ ներկայացնելով «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու  նախագիծը:


Ըստ նրա, թե ինչ բանաձևով են որոշվելու պետական ​​ֆինանսավորման ծավալները, ցույց կտան հետագա քննարկումները, բայց կա հստակ հայեցակարգային որոշում՝ այն բազմակի ավելացնել:


«Միգուցե ֆինանսավորումը կավելանա հինգ անգամ, գուցե՝ տաս», - ասաց նա:


Ըստ աշխատանքային խմբի քննարկումների, կուսակցություններին արվող նվիրատվությունները պետք է լինեն բացառապես անհատներից, իսկ իրավաբանական անձանց առաջարկվում է արգելել դրամական միջոցների տրամադրումը քաղաքական ուժերին:


«Այս բարեփոխման նպատակն է նվազեցնել բիզնեսի ազդեցությունը կուսակցական գործունեության վրա: Աշխատանքային խմբում քննարկումներին մասնակցում էին նաև խորհրդարանական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները, և այդ առաջարկությունն ընդունվեց միաձայն», - ասաց Մազմանյանը:


Ըստ նախագծի, արգելվելու է նաև կանխիկ  նվիրատվությունը: «Թույլատրվում է միայն անկանխիկ նվիրատվություններ, ինչը կբարձրացնի կողմերի ֆինանսական թափանցիկության և հաշվետվողականության մակարդակը», - տեղեկացրեց նա: