Ծանր պարտության հետքերով. ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարական է ներկայացրել:
VERELQ-ի աղբյուրի փոխանցմամբ, Գյուլբուդաղյանցը իր հեռանալու մասին խոսել է դեռ օրեր առաջ՝ Ֆինլանդիա-Հայաստան խայտառակ պարտությունից անմիջապես հետո (3:0), սակայն պաշտոնապես այս մասին ղեկավարությունը չի շտապում հայտարարել: Խնդիրը նրանում է, որ առաջիկայում Հայաստանի հավաքականին դժվար հանդիպումներ են սպասվում Հունաստանի և Իտալիայի հավաքականների հետ: Նոյեմբերի 15-ին հավաքականը Երևանում կընդունի Հունաստանի թիմին, իսկ ընտրական մրցաշարի վերջին խաղում՝ նոյեմբերի 18-ին, Պալերմոյում կհանդիպի Իտալիայի ընտրանուն:
Այս պայմաններում, երբ մեր հավաքականն առանց այդ էլ չի փայլում ու առջևում էլ սթրեսաշատ ժամանակներ են, գլխավոր մարզչի փոփոխությունն այնքան էլ նպատակահարմար չէ:
Այդուհանդերձ, մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Արմեն Գյուլբուդաղյանցը կհեռանա, պարզապես այսօր այդքան էլ պարզ չէ, թե ով կարող է նրան փոխարինել: