24.11.2024
«Airbus» ընկերության ներկայացուցիչները Երևանում կծանոթանան համագործակցության հեռանկարներին
prev Նախորդ նորություն

«Արմենիա միջազգային օդանավակայաններ»-ը $20 մլն ներդրում կկատարի Գյումրիի օդանավակայանում

«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը 20 մլն դոլարի ներդրում կկատարի Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում: Այս մասին ասուլիսում հայտարարեց «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության տնօրեն Մարսելո Վենդեն:


Նա նաև նշեց, որ ներդրումներն արդեն սկսվել են և երբ ապրիլինի «Ryanair» ավիաընկերությունը մեկնարկի իր չվերթները նաև Գյումրիից, «Շիրակ» օդանավակայանում պատրաստ կլինի նոր ժամանման սրահը.


«Սա մեզ հնարավորություն կտա ավելի շատ չվերթներ ընդունել»,- ասաց Վենդեն՝ հիշեցնելով, որ ՀՀ իշխանությունները շահագրգռված են «Շիրակ» օդանավակայանի զարգացմամբ: