Երեւանում՝ Բաղրամյան 26-ի՝ նախագահի նստավայրի, մուտքի մոտ, տեղի ունեցավ արարողակարգի խախտում:
Բաղրամյան 26-ում, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանն դիմավորում էր ԵԱՏՄ պետությունների ղեկավարներին, վրացական Ռուսթավի-2» հեռուստաընկերության լրագրողը խախտելով արարողակարգը, հարց ուղղեց ՌԴ նախագահ Վալդիմիր Պուտինին՝ փորձելով փորձեց ճեղքել անվտանգության աշխատակիցների կազմած շղթան:
Ինչպես հայտնում է VERELQ-ի թղթակիցը, վրաստանցի լրագրողը հետեւյալ հարցն ուղղեց. «ե՞րբ է Ռուսաստանը կատարելու 2008 թ-ին վերցրած պարտավորությունն ու դուրս գալու օկուպացված տարածքներից»:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արձագանքեց լրագրողի հարցին: Նա քայլելուն զուգահեռ ասաց, որ Ռուսաստանը միշտ կատարում է իր պարտականությունները: Լրագրողը փորձեց ճշտել, թե երբ, սակայն Պուտինն արդեն բավական հեռու էր եւ չլսվեց նրա խոսքը:
Վլադիմիր Պուտինը եւ ԵԱՏՄ պետությունների ղեկավարները Հայաստան են ժամանել այսօր՝ մասնակցելու Երեւանում կայանալիք ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին: