27.04.2024
Ադրբեջանցի զինծառայողի դին դուրս է բերվել չեզոք գոտուց եւ վերադարձվել. Կարմիր խաչ
prev Նախորդ նորություն

Վերին Լարսում բեռնատարների կուտակման պատճառը կրում է տեխնիկական բնույթ. ՀՀ դեսպանություն

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն ու Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը ուշադրության կենտրոնում են պահում «Վերին Լարս»-ի անցակետի ռուսական հատվածում բեռնատար մեքենաների կուտակումների պատճառով ստեղծված իրավիճակը։ Այս մասին ասված է դեսպանության Facebook-յան էջում:


«Հայտնում ենք, որ դեսպանության տեղեկություններով, անցակետի ռուսական հատվածում դեպի Վրաստան մեկնող բեռնատարների կուտակման պատճառը կրում է տեխնիկական բնույթ։ Մասնավորապես, որոշ բեռնափոխադրողների կողմից մեքենաների ծանրաբեռնվածության հետ կապված թույլատրելի նորմերի գերազանցման պատճառով առաջացել է հավելյալ ձևակերպումների իրականացման անհրաժեշտություն, ինչը երկարաձգում է սահմանահատման ընթացքը։


ՌԴ համապատասխան մարմինների կողմից ստացված տեղեկատվության համաձայն, ՌԴ մաքսային ծառայության կողմից իրականացվում են անհրաժեշտ քայլեր իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։


ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն ու Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը մշտական կապ են պահպանում համապատասխան մարմինների հետ՝ տեղում ծագող հարցերի կարգավորման նպատակով»,- ասված է հայտարարության մեջ։


 

Վարչապետը ժամանել է Սիլիկոնյան հովիտ. ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր
Հաջորդ նորություն next