Սոցապծառայության նախկին պետը նշանակվեց վարչապետի օգնական
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սուրեն Ղամբարյանը նշանակվել է վարչապետի օգնական:
Նշենք, որ Ղամբարյանը 2019 թվականի մարտին նշանակվել է սոցիալական ապահովության ծառայության պետ: Նա այդ պաշտոնում աշխատել է ընդամենը 6 ամիս՝ ազատվելով զբաղեցրած պաշտոնից սեպտեմբերի 3-ին:
***
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1987 թ., ապրիլի 16, ք.Երևան
Կրթություն
2002-2004 թթ. – ՀՊԱՀ հենակետային վարժարան
2004-2008 թթ. – ՀՊԱՀ տնտեսագիտական ֆակուլտետ
2009-2011 թթ. – ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն (մագիստրատուրա)
2013-2015թթ. – ԵՊՀ ասպիրանտուրա, շնորհվել է տնտեսագիտության թեկնածուհի գիտական աստիճան (Հարկային քաղաքականության կատարելագործման ուղիները ՀՀ-ում թեմայով ):
Աշխատանքային գործունեություն
2009-2011 թթ. – ՀՀ ԿԱ ՊԵԿ Մաշտոցի տարածքային հարկային տեսչության հարկային տեսուչ
2011-2013 թթ. - ՀՀ ԿԱ ՊԵԿ Շենգավիթի տարածքային հարկային տեսչության հարկային տեսուչ, ՀԾ 3-րդ դասի խորհրդական
2013-2018 թթ. - ՀՀ ԿԱ ՊԵԿ խոշոր հարկ վճարողների հարկային վարչության- տեսչության բաժնի պետի տեղակալ
Լեզուների իմացություն -Անգլերեն, ռուսերեն
Անձնական տվյալներ - Ամուսնացած է, ունի երկու երեխա: