24.11.2024
Մի խումբ պահեստազորի սպաներ պահանջում են պատժել ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծողներին
prev Նախորդ նորություն

Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու դե յուրե որևէ հիմք չունենք. Փաշինյան

Ես երբեք հանքը բացել-չբացելու խնդիր չեմ դրել: Միշտ ասել եմ՝ գնալու եմ ճշմարտության հետևից, Լիդիանի ներկայացուցիչներին էլ ասել եմ՝ եթե պարզվի, որ իրոք էն ստանդարտներով, որոնք ասում են, հնարավոր է հանքը շահագործել, իրենց կաջակցեմ, եթե ոչ՝ բացառված է: Այս մասին ԱՄՆ-ում ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Նրա խոսքով, Ամուլսարի հարցում ամենամեծ դժբախտությունն այն է, որ բոլորն ունեն իրենց տեսակետ՝ մի մասն ասում է, որ Ամուլսարը սար է և աշխարհն էլ քանդվի, այն պիտի սար մնա: Մյուս մասն էլ ասում է, որ Ամուլսարը պետք է շահագործվի:  


«Ես պետք է դե յուրե և դե ֆակտո ստանամ այդ հարցի պատասխանը՝ դա էկոլոգիական աղետ է, թե ոչ: Պարզ չէ: Թեղուտի օրինակը բերեմ: Երբ արձակուրդում էի, մտածում էի ընդհատեմ, վերադառնամ….վերադարձա. կառավարության անդամներն էին մտել իմ սենյակ, ասում էին՝ հենց հիմա Թեղուտը փակի, հազարավոր զոհեր… պարզվեց ճիշտ չէին ասում: Պետք է ազնիվ լինենք: Սա շատ կարևոր տնտեսական, էկոլոգիական հարց է»,- ասել է Փաշինյանը:


Վարչապետն ասաց, որ Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու դե յուրե որևէ հիմք չունի: «Մենակ այն պատճառով, որ կառավարության վրա ճնշում են գործադրում, մենք չենք պատրաստվում հանքը փակել: Շատերն էլ ասում են` կառավարությունը հանքի շահագործումը վաղուց են թույլ տվել: Եթե ունենք արգելելու հիմք ու պատճառ, պիտի արգելենք, եթե չունենք՝ ինչի՞ հիման վրա ենք արգելում»,-  հավելեց Փաշինյանը: