Մի խումբ պահեստազորի սպաներ պահանջում են պատժել ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծողներին
Կառավարության դիմաց այսօր՝ սեպտեմբերի 23-ին, մի խումբ պահեստազորի սպաներ բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով պատժել ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծողներին:
Մխիթարյանը դաժան ծեծի է ենթարկվել սեպտեմբերի 18-ին Վայոց Ձորի Եղեգնաձոր քաղաքում: Այս գործով կալանավորվել է Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը:
Պահեստազորի փոխգնդապետ Կարեն Հակոբյանը նշեց, որ Արա Մխիթարյանը կյանքի ու մահու կռիվ է տալիս, իսկ մարզպետ Տրդատ Սրագսյանը, որն ըստ նրա՝ առնչություն ունի ծեծի հետ, շարունակում է պաշտոնավարել։ Սպաները պահանջում են արդար քննություն իրականացնել, հայտնում է ՀԺ-ն։
Բողոքի ակցիա իրականացնողները Կառավարության շենքի մոտից ուղեւորվեցին Կենտրոնական զինվորական հոսպիտալ՝ իրենց զորակցությունը հայտնելու փոխգնդապետ Արա Մխիթարյանի հարազատներին:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 00:00-ի սահմաններում, որին մասնակցություն է ունեցել Վայոց ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը: Քննչական կոմիտեն առգրավվել է նաեւ դեպքի վայրի տեսախցիկները՝ մարզպետի մասնակցությունը ստուգելու համար:
ՀՀ ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանի առողջական վիճակը ծանր է, նա գտնվում է ՀՀ ՊՆ զինվորական կլինիկական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք: