20.04.2025
Վերահաստատում եմ համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունը. Փաշինյանը՝ Մեդվեդևին
prev Նախորդ նորություն

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Արամ Ա-ի մոր մահվան կապակցությամբ

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը եւ տիկին Նունե Սարգսյանը ցավակցել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին՝ մոր՝ Լուսին Քեշիշյանի մահվան կապակցությամբ։


Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Ցավակցական հեռագրում ասվում է.


«Վեհափառ Տեր,


Խորին ցավ ապրեցի՝ ստանալով Ձեր սիրելի մոր՝ մեծահարգ Լուսին Քեշիշյանի մահվան գույժը։


Քաջատեղյակ եմ տիրամայր Լուսինի հանդեպ Ձեր որդիական ջերմ զգացմունքին։


Լավագույն հիշողություններն ունենք հարգարժան Լուսին մայրիկից։


Ընդունեք, խնդրեմ, մեր եւ մեր ընտանիքի մխիթարանքի ու վշտակցության անկեղծ խոսքերը։


Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի»։

Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 95 անգամ. շաբաթն առաջնագծում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար