23.11.2024
Վարչապետը Մեղրու ազատ տնտեսական գոտու շահագործման խնդրում նախկիններին է մեղադրում
prev Նախորդ նորություն

ELARD-ի հաշվետվության մեջ սխալ տվյալներ կան. նախարարը նոր ստուգումների կարիք է տեսնում

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին է ուղարկել ELARD-ի հաշվետվության վերաբերյալ Շրջակա միջավայրի նախարարության եզարկացությունը։


Ուշագրավ է, որ փաստաթուղթը թվագրված է սեպտեմբերի 5-ով, սակայն նախարարություն այն տարածել է միայն այսօր։


Նախարար Էրիկ Գրիգորյանը նոր ստուգումներ անցկացնելու հանձնարարություն է խնդրում վարչապետի աշխատակազմից, քանի որ ELARD-ի հաշվետվության մեջ սխալ տվյալներ կան: Մասնավորապես, ճիշտ չէ ներկայացված Ջերմուկում ու Ամուլսարի ստորոտում քամու արագությունը, հակասական տվյալներ են գոլորշիացման վերաբերյալ, իսկ գոլորշիացման վերաբերյալ «Լիդիան»-ի ներկայացրած ցուցանիշը հակասում է ԱԻ նախարարության կողմից հրապարակված ցուցանիշներին։


Բացի այս, սեյսմիկ վտանգի գնահատման համար չեն օգտագործվել գործիքային ժամանակահատվածի համար երկրաշարժերի համար տեղական կատալոգները։


Եզրակացությանն ամբողջությամբ կարելի է ծանոթանալ այստեղ։