24.11.2024
ՀՀ և ՌԴ Քննչական կոմիտեներ միջև 2020-2022թթ համագործակցության ծրագիր է ստորագրվել
prev Նախորդ նորություն

ՀՀ-ն պետք է դառնա էներգետիկ-տրանսպորտային միջանցք Իրանի համար

Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադը հայտնել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով Իրանի նախագահ Հասան Ռոհանին առաջիկա շաբաթներին Երևան կայցելի:


«ՀՀ վարչապետը նախագահ Ռոհանիին հրավիրել է Հայաստան, ուստի Իրանի նախագահը կայցելի երկիր առաջիկա շաբաթների ընթացքում»,- հայտնել է Սաջադը:


Հայ-իրանական հարաբերությունները պետք է դիտարկել երկու՝ գեոպոլիտիկ և գեոտնտեսական հարթություններում: Եթե գեոպոլիտիկ առումով ՀՀ-ն վերջին տասնամյակների ընթացքում միշտ հանդիսացել է բարեկամ երկիր Իրանի համար և չի վերածվել հակաիրանական պլացդարմի, ինչն ԱՄՆ-ի ռազմավարությունից և գեոպոլիտիկ շահերից է բխում, ապա գեոտնտեսական առումով հայ-իրանական հարաբերությունները միշտ հետ են մնացել քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններից:


Իրանի համար կարևոր է ունենալ իր հյուսիսային սահմանների երկայնքով բարեկամ երկրներ, որոնք չեն վերածվի Արևմուտքի այն պլացդարմների, որտեղից Իսլամական Հանրապետությունը կարող է հարվածնել ստանալ:


Գեոպոլիտիկ առումով, ի տարբերություն Իսրայելի հետ դաշնակցային, ռազմավարական կապեր հաստատած Ադրբեջանի, ՀՀ-ն շարունակում է Իրանի հանդեպ վարել բարիդրացիական հարաբերություններ՝ թե’ տարածաշրջանում, թե’ միջազգային հարթակներում:


ՀՀ-Իրան հարաբերություններում առկա գեոտնտեսական բացը պետք է լրացվի Ռոհանիի այցի ընթացքում: Պետք է նոր շունչ ստանան և կոնկրետ ժամկետներ ունենան հայ-իրանական կարևոր էներգետիկ-տրանսպորտային նախագծերը, որոնք լոկոմոտիվի դեր կստանձնեն ՀՀ-ի մարզերի զարգացման համար: ՀՀ-ն ուղղակի իրավունք չունի հետ մնալ Ադրբեջանից՝լոգիստիկ, էներգետիկ նախագծերում իրանական ուղղությամբ:


Ադրբեջանն ու Իրանն արդեն միավորել են իրենց երկաթգծերը, էներգետիկ համակարգերն ու իրանական ներդրումները զգալի տեղ են զբաղեցնում Ադրբեջանի տնտեսությունում: ՀՀ-ն պետք է հստակ հայտարարի Հյուսիս-Հարավ նախագծի ավարտի սեղմ ժամկետների մասին, ակտիվացնի Պարսից ծոց-Սև ծով միջանցքի թեման, որտեղ հայկական տարածքը կվերածվի տարանցիկ գոտու և ՀՀ-ն տնտեսական դիվիդենտներ կքաղի:

Բացի այդ, ՀՀ-ն, որպես ՌԴ-ի դաշնակից երկիր և ԵԱՏՄ-ի անդամ, պետք է փորձի դառնալ էներգետիկ-տրանսպորտային միջանցք և կապող օղակ ՌԴ-ի ու Իրանի համար՝ Իրան-Հայաստան-Վրաստան-ՌԴ ուղղության վրա: Ռուսական և իրանական ներդրումները հայկական տնտեսությունում լավագույն պատասխանը կլինեն թուրք-ադրբեջանական տանդեմի տարածաշրջանում ամրապնդվող տնտեսական կապերին, որոնց մաս է դառնում նաև Վրաստանը:


Իրանի և Վրաստանի ուղղություններում տնտեսական բալանսը պահպանելու համար ՀՀ-ն պետք է ակտիվ լինի՝ հակառակ պարագայում ՀՀ-ի հարևան, բարեկամ ևս երկու երկրներ՝ Վրաստանն ու Իրանը, կարող է հայտնվեն Թուրքիա-Ադրբեջան տանդեմի արտաքին քաղաքական նույն ուղեծրում: