20.04.2025
Պատանիները 1 ոսկե և 2 բրոնզե մեդալով են վերադարձել ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայից
prev Նախորդ նորություն

Հայաստանն աշխարհին պետք է ներկայանա որպես միջազգային իրավունքի անկախ սուբյեկտ. ԱԺ նախագահ

Հայաստանի քաղաքացին գիտակցում է, որ երկրում իշխանության միակ կրողն է: Հայաստանի քաղաքացին ազատ է ինչպես երբեք, զգում է, որ իշխանությունն իրեն ավելի շատ է պատկանում, քան երբեւէ և պահանջկոտ ու ինքնավստահ է, ինչպես երբեք: Այս մասին Ազգային ժողովում ԱԳՆ Գլխավոր վարչության եւ արտասահմանյան երկրներում հանրապետության դիվանագիտական ծառայությունների ղեկավարների ամենամյա համաժողովի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:


Նրա խոսքով, Հայաստանն աշխարհին պետք է ներկայանա որպես միջազգային իրավունքի անկախ սուբյեկտ, որը հասկանում է իր շահերը, ունակ է դրանք պաշտապանել: Միաժամանակ Հայաստանը պետք է անցկացնի գործընկերային հավասարակշռված քաղաքականություն.


«Հայաստանն արդեն գրանցել եւ ապահովել է ժողովրդավարական պետության կառուցման երաշխիքները»,- շեշտեց նա:

Մեկ շաբաթվա ընթացքում գործադիրը քննարկել է 34 մլրդ դրամի ներդրումային ծրագիր. վարչապետ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար