24.11.2024
Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը սպառնալիք է տարածաշրջանային խաղաղությանը. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Թուրքիան սպառնալիք է, Վրաստանն ու Իրանը՝ հնարավորություն. Հայաստանի ԱԳ նախարար

Թուրքիայի քաղաքականությունը շարունակում է սպառնալիք մնալ Հայաստանի անվտնագության համար: Այս մասին ելույթ ունենալով դեսպանների եւ դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների հավաքի ժամանակ ասաց արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:


Նրա խոսքով դա պայմանավորված է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու Թուրքիայի մերժմամբ, Հայաստանի շարունակվող տնտեսական շրջափակումով, Հայոց ցեղասպանության շարունակական ժխտումով, իսկ վերջին շրջանում արդեն ցեղասպան գործողությունների արդարացմամբ:


«Դա եւ Ադրբեջանին Ղարաբաղյան հակամարտության շրջանակում անվերապահ եւ բացահայտ աջակցությունը ստեղծում են Հայաստանի համար անվտանգության լուրջ սպառնալիք»,-ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանի քաղաքականությունը ենթադրում է հակազդեցության միջոցներ:


Նրա խոսքով, տարածաշրջանի երկրներից Վրաստանի եւ Իրանի հետ Հայաստանի հարաբերությունները խարսխված են բարի դրացիության բազմադարյա պատմական փորձի վրա: 


Այս հարաբերությունները, նշում է նախարարը, ունեն կարեւոր նշանակություն տարածաշրջանային անվտանգության և զարգացման համար: «Այս երկու երկրների հետ համագործակցության զարգացումը նպաստում է էներգետիկ ևեւ տրանսպորտային փոխկապակցվածության ընդլայնմանը եւ դիվերսիֆիկացմանը»,-ընդգծեց Զոհրաբ Մնացականյանը: