Երևանի «Ռոսիա» կինոթատրոնի շենքը՝ սովետական մոդեռնիզմի 10 տպավորիչ շենքերի ցանկում
Ռուսական RBC պարբերականը հրապարակել է սովետական մոդեռնիզմի 10 տպավորիչ շենքերի ցանկ, որոնք արժե տեսնել: Ցանկում տեղ է գտել նաև Երևանի «Ռոսիա» կինոթատրոնի շենքը:
«1980-ականներին կինոթատրոնն ամենամեծն էր Հայաստանում: Բացի այդ, այստեղ աշխատում էին ցուցասրահներ, պարային սրահներ և սրճարան: Թափանցիկ առաստաղը հնարավորություն էր տալիս դիտել աստղազարդ երկինքը: ԽՍՀՄ փլուզումից հետո կինոթատրոնի շենքը դատարկվեց. 1990-ականներին այստեղ տեղակայված էին առևտրի տաղավարներ, իսկ 2000-ականների կեսերին նախատեսում էին քանդել կինթոթատրոնի շենքը: 2010-ականների սկզբին շենքի մի մասը վերակառուցվեց և այժմ այստեղ առևտրի կենտրոն է», - գրում է RBC-ն:
Ցանկում ներառված են նաև շինություններ, որոնք տեղակայված են Վրաստանում, Ադրբեջանում, Մոլդովայում, Ղրղզստանում, Ռուսաստանի տարբեր քաղաքներում: