Երեւանում նախատեսվում է կառուցել 270 մետր բարձրությամբ, 71 հարկից բաղկացած «Անմոռուկ» բազմաֆունկցիոնալ համալիրը, որը ոչ միայն ՀՀ-ում, այլեւ տրածաշրջանում ամենաբարձր շենքն է լինելու:
Այս առիթով օգոստոսի 19-ին, ժամը՝ 15։30-ին, Երեւանում՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի Արարատ շքասրահում, տեղի կունենա հուշագրի ստորագրման արարողություն, որի կմասնակցնեն ԱՄԷ-ում Հայաստանի դեսպան Մհեր Մկրտումյանը, Հայստանում ԱՄԷ-ի դեսպան Ահլամ Ալսալամին, ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, Տրածքային կառվարման եւ ենթակռուցվածքների նխարար Սուրեն Պապիկյանը, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը եւ Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:
Հուշագրի ստորագորման պաշտոնական արարողությունը կսկսվի 16։00-ին։
Տրածված մամուլի հաղորդագրույթունիվ հետեւում է, որ համագործակցության մտադրությունների մասին հուշագիրը ստորագրելու են «Լաուրա ինվեսթմընթ» ՍՊԸ (Հայաստան) և «Բայնոնա ինժեներական խորհրդատվություն» ՍՊԸ (Արաբական Միացյալ էմիրություններ) ընկերությունները:
«Լաուրա ինվեսթմընթ» Ընկերությունը, հանդիսանում է Երևան քաղաքում 270 մետր բարձրությամբ, 71 հարկից բաղկացած «Անմոռուկ» բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման նախաձեռնողը, որի աշխատանքային թիմը Էլոյան Արքիտեքտս ընկերության հետ միասին 2017թ. նոյեմբեր ամսից ընդգրկված է նախաներդրումային փուլի և ճարտարապետական կոնցեպցիայի (հայեցակարգի) մշակման աշխատանքներում:
Էլոյան Արքիտեքտս ընկերությունը մեկնարկվել է 2012թ, Հիմնադիրների գումարային փորձը ճարտարապետության և քաղաքաշինության մեջ գերազանցում է կես դարը։ Ընկերության նախագծված կառույցները իրականացվել են Հայաստանում, Գերմանիայում, Միացյալ Նահանգներում և Ռուսաստանի Դաշնությունում։
Ճարտարապետական թիմի փորձառությունը խոշոր քաղաքաշինական հանգույցներն են , ինչպես նաև տրանսպորտային ճարտարապետությունը։
Ընկերությունը մասնակցել կամ հեղինակել է այնպիսի կառույցներ ինչպիսիք են` Պորտլանդ Միլուոկե կամուրջը Օրեգոնում, Սան Ֆրանցիսկո Բէյ Բրիջ կամուրջը Սան Ֆրանցիսկո և Օկլանդ քաղաքների միջև, Ալտա Քեը երկնաքերը Չիկագոյում և բազմաթիվ այլ բնակելի և խառը կառուցապատման խոշորածավալ շինություններ և համալիրներ։
Ներդրումային ծրագրի իրականացման ժամկետը 5-6 տարի:
Ներկա փուլում, հիմք ընդունելով էսքիզային նախագիծը, ամբողջ նախագծի իրականացման համար կպահանջվի մոտ 250 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ :
Ծրագրի իրականացման ընթացքում կստեղծվի 2500 շինարարության մեջ ընդգրվող աշխատատեղ, իսկ շինարարության ավարտից հետո, հետագա սպասակաման համար՝ 1300 աշխատատեղ:
«Բայնոնա ինժեներական խորհրդատվություն» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1994 թ-ին, իսկ «Բայնոնա միջազգային ինժեներական ծառայությունների և նախագծերի կառավարում» ՍՊԸ-ն 2018թ-ին՝ Հայաստանում։ Ընկերությունը դասակարգվում է «Հատուկ» խորհրդատուների դասին նախագծման և շինարարության ոլորտում։
Ընկերության արժեքները, պատմությունը և փորձը մեծ ճանաչում է բերել կառուցապատման տարբեր ոլորտներում։ Բայնոնայի նպատակն է սահմանել այնպիսի նախագծման ստանդարտներ, որոնցից կարելի է ոգեշնչվել ապագայի հորիզոններին նայելիս։
Ճիշտ մոտեցումը ընկերությանը բարձրացրեց 1994 թ. շատ համեստ սկիզբներից մինչև այն դիրքը, որը իրենքայսօր ունեն․ հսկայական պորտֆոլիո ունեցող ընկերություն, որը ունի մեծ փորձառություն արդյունաբերության մի շարք ոլորտներում, և առավելապես՝ որպես ընկերություն, որը իր հետքն է թողել տարածաշրջանում:
«Մեր գնահատմամբ, այսօրվա առկա հասարարական – քաղաքական մթնոլորտի թելադրանքն է, որ տալիս է հնարավորություն ասպիսի յուրահատուկ, եզակի և հավակնոտ շինության նախաձեռնումը Հայաստանում», - նշված է մամուլի հաղորդագրությունում: