Իրավիճակը սահմանին հանգիստ է, վերահսկելի. փոխնախարար
ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը այսօր լրագրողների հետ ճեպազրույցում, արձագանքելով այն դիտարկմանը, թե վերջին երկու շաբաթվա ընթացքում նկատելի է հակառակորդի կողմից կրակոցների ավելացում հայտնել է, որ դրանք երկկողմանի ինժեներական աշխատանքների կատարման հետևանք են:
Փոխնախարարի խոսքով, ՊՆ քաղաքականությունն այն է, որ ոչ մի կերպ հնարավորություն չտրվի հակառակորդին ունենալ դիրքային առաջխաղացում։ Բալայանը նաև հավաստիացրել է, որ ինժեներական աշխատանքների կատարման արդյունքում կան նշանակալի ձեռքբերումներ.
«Հայկական կողմը բավական հաջող մեր ինժեներական զորքերի առջև դրված խնդիրները լուծում է: Հակառակորդը վերջին օրերին իր ակտիվությամբ փորձել է զսպել մեր ձեռքբերումները։ Բայց ես նախօրեին եղել ենմ Վայոց Ձորի Խաչիկ, Արենի գյուղերի շրջանի բանակային կորպուսում, իրավիճակը բավականին հանգիստ է», - նշեց Գաբրիել Բալայանը։
Նկատելով, որ որոշակի կրանոցներ կան Զանգակատան ուղղությամբ գտնվող մարտական դիրքերում, բայց ընդհանուր առմամբ իրավիճակը Զինված ուժերի կողմից միանգամայն վերահսկելի է։