24.11.2024
Անկարան բարձր է գնահատում ԱՄՆ հետ Սիրիայում անվտանգության գոտի ստեղծելու բանակցությունները
prev Նախորդ նորություն

Ադրբեջանն ավելացրել է գազի արտահանումը Թուրքիա

2019 թ. մայիսին Ադրբեջանը Թուրքիա է արտահանել 769,90 միլիոն խորանարդ մետր գազ, ինչը 28,04 տոկոսով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (601,30 միլիոն խորանարդ մետր), հայտնում է Թուրքիայի էներգետիկ շուկայի կարգավորող վարչությունը:


2019-ի մայիսին Թուրքիա գազի ներկրման մեջ երկրի մասնաբաժինը կազմել է 28,72 տոկոս՝ 2018 թվականի մայիսին 19,98 տոկոսի դիմաց, նշվում է զեկույցում:


Զեկույցի համաձայն, 2019 թվականի մայիսին Թուրքիան ներմուծել է 2,81 միլիարդ խորանարդ մետր գազ, որից 2.207 միլիարդ խորանարդ մետրը բաժին է ընկնում խողովակաշարային գազին, իսկ 473,19 միլիոնը՝ բնական խտացված գազին (ԲԽԳ):