Հայաստանը շարունակում է սպառազինվել կնքված պայմանագրերի հիման վրա. գենշտաբի պետ
Հայաստանը շարունակում է նախկինում կնքված պայմանագրերի հիման վրա սպառազինության ու ռազմական տեխնիկայի ներկրումը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը:
«Ռազմական տեխնիկան վերաբերում է հակաօդային, հակահրթիռային պաշտպանությանը, հեռահար խոցման, ճշգրիտ խոցման միջոցներին, ինչպես նաև ավելացվում ենք հետախուզության կրակային հզորությունները մեր ԶՈՒ–ում»,- ասաց նա։
Դավթյանը տեղեկացրեց, որ նախկին տեսախցիկներից հրաժարվել են, քանի որ կան ավելի լավ տեսախցիկներ և, առհասարակ, բացի օպտիկաէլեկտրոնային սարքավորումներից հիմա զարգացնում են նաև ռադիոլոկացիոն ցանցը ցամաքային նշանակակետերի և նշանակման հարցերում։
Հիշեցնենք, օրերս ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարեց, որ ռուսական արտադրության ՍՈՒ-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչները Հայաստանում կլինեն մինչև 2020 թ. սկիզբը: Նա նշեց, որ ըստ պայմանագրային պարտավորությունների Հայաստանն ակնկալում է արտադրողների պարտավորությունների իրականացումը այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին: