27.11.2024
Ադրբեջանը կվերացնի Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմը
prev Նախորդ նորություն

Հարավային Կովկասում Վրաստանն ավելի նորարարական է ճանաչվել, քան Հայաստանը

Ամենանորարական երկրների (Global Innovation Index 2019) շարքում Հայաստանը զբաղեցրել է 64-րդ տեղը: Այն կազմվել է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության կողմից, հայտնում է apsny.ge-ն:


Ընդհանուր առմամբ ինդեքսը գնահատում է շուրջ 130 երկրի նորարարական գործունեությունը:


«Հորիզոնականը ոչ լիարժեք է արտահայտում իրավիճակը: Եթե հաշվի առնենք բնակչության եկամուտները, ապա Հայաստանի, Վրաստանի և Մոլդովային ցուցանիշները գերազանցել են փորձագետների բոլոր սպասումները», - նշում են հեղինակները:


Հարավային Կովկասի երկրները զբաղեցրել են հետևյալ հորիզոնականները՝ Վրաստանը 48-րդն է, Հայաստանը՝ 64-րդը, Ադրբեջանը՝ 84-րդը: Ռուսաստանը 46-րդ հորիզոնականում է, Թուրքիքն՝ 41-րդ:  


Ինդեքսը գլխավորում է Շվեյցարիան: Առաջին տասնյակում են նաև Շվեդիան, ԱՄՆ-ն, Նիդերլանդները, Մեծ Բրիտանիան, Ֆինլանդիան, Դանիան, Սինգապուրը, Գերմանիան ու Իսրայելը: