24.11.2024
ՌՈ-ն բացահայտել է զորացրված զինծառայողներից դրամահավաքի դեպք
prev Նախորդ նորություն

Կարծում եմ, որ այսօր այս հարցի լուծումը վերջնական կտրվի. Վանեցյանը՝ Իջեւանում

Անթույլատրելի է ցանկացած իրավիճակ, երբ ոստիկանության եւ առհասարակ իրավապահ ներկայացուցիչների նկատմամբ կիրառվում է ուժ ու չեն ենթարկվում իրավապահների օրինական պահանջներին: Այս մասին քիչ առաջ Իջեւանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը` անդրադառնալով երեկ տեղի ունեցած միջադեպին:


«Ստեղծված իրավիճակը իրոք մտահոգիչ է եւ 2018 թվականի մայիսից հետո երեւի թե առաջին դեպքն է: Պետք է ամեն ինչ արվի, որպեսզի մի կողմից պաշտպանվի մեր քաղաքացիների շահերը եւ երկրորդ կողմից ապահովվի օրենքի անվերապահ կատարումը: Իմ հիմնական այցելության նպատակը դա է: Հիմա մենք բոլորս գնալու ենք մարզպետարան՝ անցկացնելու ենք խորհրդակցություն մարզպետի եւ համայնքի ղեկավարների մասնակցությամբ, ինչպես նաեւ իրավապահ համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ: Կարծում եմ, որ այսօր այս հարցի լուծումը վերջնական կտրվի եւ իջեւանցիները կվերադառնան նորմալ բնականոն կյանքին»,- ասաց Վանեցյանը:


Իջեւանում ծառահատումների խնդրի շուրջ ոստիկանության ուժերի ու տեղի բնակիչների միջեւ հուլիսի 17-ին բախումներ տեղի ունեցան։ Բախումների հետեւանքով կան տուժածներ, որոնց մեծ մասը ոստիկաններ են։ Հայտնի է, որ 13 անձ ձերբակալվել է, հարուցվել է քրեական գործ։ ՀՀ իշխանություններն ամենաբարձր մակարդակով հայտարարում են ծառահատումները կասեցնելու վճռականության մասին: