24.11.2024
Փորձագետ. Թուրքիայի և նրա արևմտյան գործընկերների հակասությունները ձեռնտու են ՌԴ-ին
prev Նախորդ նորություն

Իրանի դեմ կա մոտալուտ պատերազմի վտանգ չկա. ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի թեկնածու

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտոնը թափուր էր արդեն մոտ յոթ ամիս։ Սենատում լսումների արդյունքում նախագահ Թրամփի առաջարկած թեկնածուն սակայն կարողացավ իր համար ուղի հարթել դեպի նախարարի աթոռը, հայտնում է Ամերիկայի ձայնը։


Մարք Էսփերը, որին նախարարի պաշտոնում հաստատվելու համար մնում է Թրամփի ստորագրությունը, եւ որն արդեն իսկ զբաղեցնում էր նախարարի պաշտոնակատարի պարտականությունները, կանգնած է մի շարք կարեւոր ու դժվար խնդիրների առջեւ։ Դրանցից մեկը Թուրքիան է, որ մի քանի օր առաջ սկսեց Ռուսաստանից ընդունել S-400 մակնիշի օդային պաշտպանության համակարգ, չնայած այդ մտադրությունից հետ կագնելու մասին ՆԱՏՕ-ի ու Վաշինգտոնի հորդորներին։


Էսփերն ասել է, թե Թուրքիայի այդ որոշումը «սխալ է ու հիասթափեցնող»։ Բանն այն է, որ այդ համակարգը Թուրքիայում տեղակայելու դեպքում, ռուսական ռադարային տեխնոլոգիան հայտնվում է ՆԱՏՕ-ի գլխավոր անդամներից մեկի տարածքում։ S-400-ը ցանկության դեպքում կարող է իր թիրախի տակ առնել ՆԱՏՕ-ի ռազամօդանավերը, այդ թվում ռադարային ինֆրակարմիր ճառագայթների կողմից չհայտնաբերվող ամերիկյան արտադրության F-35 մակնիշի նորագույն ռազաօդանավերը։


Ինչպես Էսփերն է ասում, կարող եք ունենալ կամ S-400 համակարգը կամ F-35 կործանիչները։ Երկուսը միաժամանակ ունենալ չեք կարող։


Ինչ վերաբերում է Իրանի հետ լարված հարաբերություններին, Էսփերն ասում է, թե հարկավոր է, որ ԱՄՆ-ը միջազգային ջրերում իրականացնի «պասիվ հսկողություն» եւ ռազմանավերով ուղեկցի բեռնատար նավերին։ «Չեմ կարծում, որ Իրանի դեմ կա մոտալուտ պատերազմի վտանգ, ոչ էլ կա հակամարտության վտանգ։ Սակայն հավատացած եմ, որ Պենտագոնի ամուր ձեռքն այս շառավղում անհրաժեշտ է», - ասել է նա։


Էսփերը մտահոգություն է հայտնում Չինաստանի ռազմական բյուջեի մեծացման առնչությամբ, երբ Միացյալ Նահանգները Օբամայի օրոք սկսեց կրճատումներ։ Նրա խոսքերով, Չինաստանը վարում է հեռահար նպատակներով մի խաղ այն դեպքում, երբ ԱՄՆ-ի խաղաքարտը կարճ խաղերի համար է։


Նա նախազգուշացնում է, որ տնտեսական շարունակվող աճի արդյունքում Չինաստանը կարող է անցնել ԱՄՆ-ի տնտեսական հզորությանը, ինչը կօգնի Պեկինին Վաշինգտոնից հետ պահել նրա ներկա գործընկերներին։