Հայաստանում հյուրընկալությունը սահմաններ չունի. Մարիա Զախարովա
Հայաստանում հյուրընկալությունը սահմաններ չունի: Ամենը շատ գեղեցիկ է, շատ համեղ, շատ ուրախ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ «Ռուսաստան 24» հեռուստաընկերության «Կիրակի երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման ժամանակ՝ անդրադառնալով վերջերս Հայաստան կատարած այցին:
«Տեղական հյուրընկալությունը սահմաններ չունի: Ամենը շատ գեղեցիկ է, շատ համեղ, շատ ուրախ: Եվ գիտեք, ամենաֆանտաստիկն այն է, որ ինձ ընդունում էին բոլորովին տարբեր մարդիկ: Դրանք լրագրողների հետ զրույցներ էին, պաշտոնյաների հետ, քանի որ ես գործուղման մեջ էի, նրանք նաեւ հասարակական, մշակույթի գործիչներ էին եւ այլն», - ասել է Զախարովան:
Նրա խոսքով, քննարկվել են բարդ քաղաքական եւ պատմական, երբեմն նաև ցավալի թեմաներ: «Ինձ ցնցեց, թե ինչպես են շատ տաքարյուր մարդիկ իրենց պատմական հարցերը, իրենց մշակույթի ու ազգային ինքնության հարցերը քննարկում հարգալից: Սա մշակույթի եւ մեծության նշան է, որը բոլորին հասու չէ», - ասել է Մարիա Զախարովան: