9.06.2025
Զինծառայողը ցնցումների մեջ է. փաստաբանը խայտառակություն է որակել ՊՆ-ի հայտարարությունը
prev Նախորդ նորություն

Հայաստանը ներառվել է ամենաաղտոտված երկրների ցանկում

Հայաստանը ներառվել է այն երկրների ցուցակում, որոնք բնակչության մեկ շնչի հաշվով ամենից շատ աղբն են արտադրում: Այս մասին տեղեկացնում է USA Today-ը։


Ըստ հետազոտության, Կանադան զբաղեցրել է առաջին տեղը ցուցակում, երկրորդ տեղում Բուլղարիան է, իսկ եռյակը եզրափակում է ԱՄՆ-ն։


Հայաստանը զբաղեցնում է վեցերորդ տեղը։ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու տարեկան բաժին է ընկնում 16,3 տոննա աղբ։ 


Ինչպես նշում է աղբյուրը, Հայաստանում 2014 թվականին մոտ 493 հազար տոննա մունիցիպալ թափոն է գրանցվել։ Հայաստանը մտնում է նաեւ այն երկրների շարքը, որոնք ամենաքիչ քանակությամբ գյուղատնտեսական եւ շինարարական աղբ ունեն։ Բայց այն, ինչը նպաստում է Հայաստանի վարկանիշի բարձրացմանը մնացորդների համաշխարհային խոշոր արտադրողների շարքում, հսկայական քանակությամբ արդյունաբերական մնացորդներն են, որոնք նա արտադրում է։ Երկրում արտադրվող 48 մլն տոննա ընդհանուր մնացորդներից 47,3 մլն տոննան արդյունաբերական է, նշում է աղբյուրը։


Ցուցակում են հայտնվել նաեւ Էստոնիան (23,5 տոննա), Ֆինլանդիան (16,6 տոննա), Շվեդիան (16,2 տոննա), Լյուքսեմբուրգը (11,8 տոննա), Ուկրաինան (10,6 տոննա), Սերբիան (8,9 տոննա)։

Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշման մասով Նիկոլ Փաշինյանը հանդես կգա հայտարարությամբ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին