25.11.2024
Կառավարությունն առաջարկում է նվազագույն աշխատավարձը դարձնել 68 հազար դրամ
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ն լրացուցիչ $8.6 մլն կտա ՀՀ-ում ընտրական պրոցեսների բարելավմանը

ԱՄՆ-ն Հայաստանի Հանրապետությանը կտրամադրի լրացուցիչ $8.6 մլն-ի ֆինանսավորում` հատկացվող ֆինանսավորման չափը հասցնելով մինչև $35.1 մլն-ի:


Համապատասխան նախագիծն ընդունվել է ՀՀ կառավարության հունիսի 27-ի նիստի օրակարգում:


Լրացուցիչ օժանդակությունն առաջին հերթին ուղղվելու է ընտրական գործընթացների թափանցիկությանը, հաշվետվողականության և արդյունավետության, ընտրական վարչարարության և ընտրական իրավական դաշտի բարելավմանը, ընտրողների կրթության ամրապնդմանը, ընտրական գործընթացներում քաղաքացիական ներգրավվածության խթանմանը, արդյունավետ ռազմավարական հաղորդակցության արշավների և հանրային շփումների խրախուսմանը, ինչպես նաև խորհրդարանի հետ ընտրողների կապի ամրապնդմանը:


Փոփոխությամբ նախատեսվում է նաև Համաձայնագրի ավարտի ամսաթիվը 2020 թվականի սեպտեմբերի 30-ից երկարաձգել մինչև 2023 թվականի սեպտեմբերի 30-ը՝ ինչն էլ հնարավորություն կտա ավելի արդյունավետ դարձնել դրանով սահմանված ծրագրերի իրականացումը: