25.11.2024
Հունիսի 22-ի խորհուրդը. հայության մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմում անգնահատելի է
prev Նախորդ նորություն

«Հանրապետություն» կուսակցությունը սպառնում է հակառուսական բողոքի ակցիաներով

«Հանրապետություն» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ:


«Հայաստանի Հանրապետության անկախությունը բացարձակ արժեք է...


Ելնելով ՀՀ ինքնիշխանության պաշպանության անհրաժեշտությունից՝ «Հանրապետություն» կուսակցությունը անթույլատրելի է համարում Հայաստանում ՌԴ դեսպանի քայլերը, մասնավորապես վերջինիս հանդիպումները Ռոբերտ Քոչարյանի ու Հրայր Թովմասյանի հետ:


Այդ հանդիպումները բնավ «հասարակական-քաղաքական-բիզնես շրջանակների» հետ հանդիպումների տրամաբանության մեջ չեն: Եթե ՀՀ ԱԳՆ հրավիրվելու ու Հայաստանի ներքին գործերին չմիջամտելու նախազգուշացումից հետո ՌԴ դեսպանը շարունակի նմանօրինակ գործելաոճը, «Հանրապետություն» կուսակցությունը սկսելու է Հայաստանում նրան persona non grata հայտարարելու շարժում՝ դիմելով քաղաքական գործունեության բոլոր թուլատրելի միջոցներին, այդ թվում՝ ՌԴ դեսպանատան դիմաց բողոքի ակցիաներ կազմակերպելուն»,- ասված է հայտարարության մեջ: