23.11.2024
ՀՀ-ում խորացող սահմանադրական ճգնաժամի համար պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է. ՀՀԿ
prev Նախորդ նորություն

Թբիլիսիում ձերբակալվածների թվում Հայաստանի քաղաքացի կա

Տեղեկացնում ենք, որ Թբիլիսիում գրանցված բախումներից հետո ձերբակալվածների թվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի 1995 թ. ծնված Մինաս Մինասյանը, ով սովորում է Թբիլիսիում։ Այս մասին տեղեկանում ենք Վրաստանում ՀՀ դեսպանության Facebook-յան էջից։


Նախնական տեղեկատվությամբ Մինաս Մինասյանը ծնունդով ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքից է։


Դատարանի որոշմամբ Մինաս Մինասյանը 13 օր կմնա կալանքի տակ։


Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապ է պահպանում Վրաստանի իրավապահ մարմինների հետ եւ դեսպանության դիվանագետները շուտով կտեսակցեն Մինաս Մինասյանի հետ։