25.11.2024
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կմեկնի Բիշքեկ
prev Նախորդ նորություն

Սորոսը չպետք է դառնա ՀՀ-ի «գորշ կարդինալը»

«Fox News»-ի հաղորդավար Թաքեր Կարլսոնը հայտարարել է, որ ֆինանսիստ և միլիարդատեր Ջորջ Սորոսն իր հարստությունն օգտագործել է արմատական գաղափարախոսություն տարածելու համար:


«Մարդիկ չեն հասկանում, թե ինչ չափով է Սորոսը վերափոխում երկիրը, իսկ նրանք պետք է հասկանան դա», - հայտարարել է նա:


Նյու-Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջուլիանին Twitter-ի իր էջում Ջորջ Սորոսին անվանել է հակաքրիստոս (антихрист): 


Սորոսի հիմնադրամներն արգելված են աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում Երևանի ռազմավարական դաշնակից ՌԴ-ում, սակայն ՀՀ-ում Սորոսի հիմնադրամը տարիներ շարունակ ազատ գործում է և տարբեր գրանտային ծրագրեր է իրականացնում:


Թավշյա հեղափոխության օրերին Սորոսի հիմնադրամի հետ համագործակցած բազմաթիվ դեմքեր հեղափոխության առաջամարտիներ դարձան ու ակտիվ մասնակցություն ունեցան քաղաքական այդ իրադարձություններին՝չնայած Սորոսի հիմնադրամը քաղաքական կուսակցություն կամ ուժ չէ:


Սորոսի հիմնադրամի ջանքերով Ուկրաինայում և Վրաստանում տեղի են ունեցել Մայդաններ՝պետական հեղաշրջում և իշխանության են եկել արևմտամետ, ամերիկամետ ուժեր, որոնք սկսել են վարել ՌԴ-ի դեմ ուղղված քաղաքականություն և իրենց արտաքին քաղաքականության մեջ 180 աստիճանով շրջվել են դեպի Արևմուտք: Սորոսի հիմնադրամը ֆինանսավորում է այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Amnesty International, Human Rights Watch, Mercy Corps, International Crisis Group-ը:


Ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսը համարվում է ամերիկյան հատուկ ծառայությունների՝Կենտրոնական հետախուզական վարչության(ЦРУ) ֆինանսական հենարանն այն երկրներում, որտեղ ԱՄՆ-ն ցանկանում է ռեժիմ փոխել կամ հասնել այդ երկրում կառավարելի քաոսի: Սորոսի հիմնադրամն ու ամերիկյան այլ հիմնադրամները համարվում են հետախուզության գործիքներ կամ Պետդեպի soft power աշխարհի տարբեր երկրներում: ԱՄՆ-ին այսպիսի հիմնադրամների միջոցով ազդեցության լծակներ է ստեղծում հատկապես հետխորհրդային երկրներում:



Հատկանշական է, որ Սորոսի ուլտրալիբերալ գաղափարները փորձում են ակտիվորեն ներդնել ավանդապաշտ, պահպանողական երկիր համարվող ՀՀ-ում, որտեղ ուժեղ են Հայ առաքելական եկեղեցու, ընդհանրապես կրոնի, ընտանիքի, ավանդական արժեքների դերը:


Սակայն Սորոսի գաղափարները՝ տարբեր սեռական փոքրամասնությունների, աղանդների իրավունքների պաշտպանությունն ու լոբբինգը, ինչպես նաև ավանդական արժեքների դեմ ուղղված արշավը փորձում են ներդնել պատերազմական պայմաններում, դեմոգրաֆիական աղետալի վիճակում գտնվող ՀՀ-ում, որը լինելով շրջափակված թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից ցանկանում է պահպանել իր ազգային գենոտիպը, արժեքներն ու ազգային ինքնությունը:


Ադրբեջանում Սորոսի հիմնադրամի գործունությունն արգելված է՝այն դադարել է գործել Ադրբեջանում 2014թ.-ին: Պատերազմական վիճակում գտնվող և Ղարաբաղն ուժով հետ վերցնելու ցանկություն ունեցող Ադրբեջանում Սորոսի հիմնադրամը չի գործում, իսկ ՀՀ-ում, որը գտնվում է ավելի բարդ սոցիալ-տնտեսական և դեմոգրաֆիական վիճակում այդ հիմնադրամի հետ սերտ կապեր ունեցող անձինք իշխանության մեջ են և փորձում են ՀՀ-ում ներդնել այն ուլտրալիբերալ գաղափարները, որոնք արդեն իսկ մերժվել են տարբեր երկրներում, որտեղ հասցրել էր իր գործունեությունը ծավալել Սորոսի հիմնադրամը:


2014թ.-ի դեկտեմբերի 4-ին Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիևը խիստ քննադատության էր ենթարկել օտարերկրյա ֆինանսավորում ունեցող քաղաքացիական հասարակությանն ու ԱՄՆ-ին մեղադրել էր Ադրբեջանում գունավոր հեղափոխության նախապատրաստման մեջ: Հակապետական գործունության մեջ մեղադրվող ՀԿ-ների մեջ նշվում էր նաև Սորոսի հիմնադրամը: