25.11.2024
Սորոսը չպետք է դառնա ՀՀ-ի «գորշ կարդինալը»
prev Նախորդ նորություն

Կխոսեմ՝ այս ամենից հետո. Ռոբերտ Քոչարյանը դատարանում է

Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը:


Հիշեցնենք, ՀՀ գլխավոր դատախազությունը՝ դատախազ Պետրոս Պետրոսյանը, նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը ու տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը վերաքննիչ բողոք էին ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան՝ պահանջելով ամբողջությամբ բեկանել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին որոշումը և կայացնել նոր դատական ակտ` հաստատելով գործի վարույթի կասեցման հիմքի բացակայությունը:


Նիստին ներկա է նաև Ռոբերտ Քոչարյանը, նրա հետ միասին դատարան է ներկայացել նաև ֆրանսիացի իր պաշտպանը։


Նախքան նիստի մեկնարկը ՀՀ երկրորդ նախագահը հայտարարեց, որ կխոսի, բայց նիստից հետո։ Հետո հավելեց. «Կխոսեմ՝ ընդհանրապես այս ամենից հետո»։